Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Ռուսաստանը հավելյալ սահմանապահ զորքեր կտեղակայի Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին` Երևանի խնդրանքով

Ռուսաստանը հավելյալ սահմանապահ զորքեր կտեղակայի Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին` Երևանի խնդրանքով
21.11.2020 | 14:34

Ռուսաստանը հավելյալ սահմանապահ զորքեր կտեղակայի Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին, երեկ ասել է ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը ղարաբաղյան հարցով նախագահ Պուտինի հրավիրած խորհրդակցության ժամանակ:

Բորտնիկովը նշել է, որ ռուսական կողմը որոշումը կայացրել է Երևանի խնդրանքով. «Հաշվի առնելով ՀՀ սահմանային անվտանգության ապահովման ընդունված որոշումը, Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման միջոցառումները, հայկական կողմի խնդրանքը` Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ վարչության կողմից հատկացվել է լրացուցիչ 188 զինծառայող և անհրաժեշտ քանակությամբ տեխնիկա: Սահմանապահները լրացուցիչ ուժեր կտեղակայեն հայ-ադրբեջանական սահմանին»։ Բորտնիկովը նշել է, որ ադրբեջանական կողմը տեղեկացվել է այս քայլերի մասին:

«Անհրաժեշտ փոխգործակցությունը կազմակերպված է», - ասել է նա, հավելելով՝ մինչ օրս Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի սահմանապահ ուժերի միջև սուր խնդիրներ չեն ծագել։ «Անհրաժեշտ հարցերը Հայաստանի ու Ադրբեջանի հատուկ ծառայությունների միջև փոխգործակցության, սահմանապահ կառույցների միջև կարգավորվել են, տեղի է ունենում տեղեկատվության մշտական փոխանակում թե հայկական, թե ադրբեջանական կողմի հետ»,- Պուտինին զեկուցել է Դաշնության անվտանգության դաշնային ծառայության տնօրենը:

Դիտվել է՝ 2890

Մեկնաբանություններ